Key account manager-ի աշխատակից


Hybuys ընկերությունը փնտրում է Key account manager-ի աշխատակից։

 

Դուք համապատասխանում եք այս հաստիքին, եթե ունեք

Account մենեջերի, ծրագրի մենեջերի կամ հաճախորդների սպասարկման մենեջերի փորձ (ցանկալի է B2B ոլորտում՝ մարքեթինգ, ՏՏ, կայքերի պատրաստում, գովազդ, CRM համակարգեր);

Գրասենյակային աշխատանք

Աշխատանքային ժամերը` 10:00-19:00

Աշխատանքային պարտականություններ

  • Առցանց հարթակում հաճախորդների ճիշտ ուղղորդում, որոնք գտնվում են բաժանորդի կարգավիճակում
  • Հաճախորդների հետ փոխգործակցություն նրանց գործունեության վերաբերյալ
  • Հաշվետվությունների և հետագա պլանների իրականացման վերահսկում
  • Թիմի մասնագետների համար առաջադրանքների սահմանում և որակի ու ժամկետների վերահսկում
  • Աշխատանքային գործընթացում ծագած խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ցուցաբերում հաճախորդներին կամ թիմի անդամներին
  • Գործընկերոջ արդյունավետության վերլուծություն և լրացուցիչ գործիքների որոնում
  • Մասնակցություն ռազմավարությունների ու արդյունքների հասնելու հետագա գործողությունների պլանավորմանը,
  • Հաճախորդին լրացուցիչ ծառայությունների առաջարկ, վաճառք
  • Քրոսս-մարքեթինգի կազմակերպում գործընկերների միջև
  • Հաճախորդի լիակատար աջակցություն՝ բարձրացնելով մեր աշխատանքի արդյունավետությունը և, համապատասխանաբար, հաճախորդների հավատարմությունը

Պահանջներ

  • Թվային մարքեթինգի հիմունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն (գովազդի աղբյուրների օգտագործման սկզբունքներ՝ Poison, Google, Instagram, SEO; գովազդային վերլուծություն, CRM համակարգեր)

Անհրաժեշտ հմտություններ

  • Առնվազն մեկ տարվա փորձ սպասարկման ոլորտում
  • Հայերեն, անգլերեն գերազանց և ռուսերենի լավ իմացություն։
  • Համակարգչային գիտելիքներ
  • Թիմային աշխատող
  • Քաղաքավարի և սրտացավ մոտեցում հաճախորդների նկատմամբ
  • Ազնվություն և աշխատասիրություն

 

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Ինքնավստահություն, կառուցողական մտածողություն, աշխատանքային օրն արդյունավետ կազմակերպելու կարողություն
  • Հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
  • SEO-ով առաջխաղացման հիմունքներին տիրապետելը կդիտվի որպես առավելություն
  • SMM ոլորտում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Key account manager-ը ուղղորդում է B2B համագործակցության շրջանակում ներգրավված գործընկերներին։
Երաշխավորվում է լիարժեք ուսուցում և ներգրավում աշխատանքային գործընթացին։

Key account manager-ի աշխատակից

Դուք կարող եք ներկայացնել ձեր ռեզյումեն դիտարկման։