Իտալիայից գործում է միայն «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։
Դուք ստանում եք՝
Օգտվելով «Գնիր իմ փոխարեն+» ծառայությունից`
Ձեռք եք բերում ապրանքներն ավելի մատչելի գնով,
Խնայում եք տարբեր խանութներից մի քանի ապրանքների գնման և դրանց տեղափոխմանը հետևելու վրա ծախսվելիք ժամանակը,
Ձեզ հասանելի են դառնում եվրոպական գրեթե բոլոր խանութները,
Ազատում ես Ձեզ յուրաքանչյուր խանութի հաճախորդների աջակցման ծառայության աշխատակիցների հետ շփման բարդություններից:
Մեզ հետ կարող եք գնումներ իրականացնել իսպանական, գերմանական և այն ԵՄ օնլայն խանութներից, որոնք ունեն առաքում դեպի Ֆրանկֆուրտ և Բարսելոնա։
Մուտք գործե՛ք կայքի BuyForMe էջ,
Տեղադրե՛ք նախընտրած ապրանքի հղումը համապատասխան դաշտում և սեղմե՛ք «Շարունակել» կոճակը։
Լրացրե՛ք՛ պահանջվող տվյալները, ինչպես օրինակ՝ պատվիրվող ապրանքի քանակը, գույնը, չափսը և ըստ անհրաժեշտության՝ ավելացրե՛ք մեկնաբանություն, օրինակ՝ նշե՛ք հասանելի պրոմո-կոդը և վճարե՛ք արդեն զեղչված գնով: Ուշադիր եղե՛ք, որպեսզի տվյալները լրացնելիս նշեք ապրանքի գինը և առաքման վճարն այնպես, ինչպես դրանք նշված են կայքում:
Անցե՛ք այս հղումով՝ https://bit.ly/3PKfBSo և կատարե՛ք գործողությունները համընթաց։
Կարող եք օգտագործել Visa card, Mastercard, IDRAM կամ Rocketline-ով ապառիկի հնարավորություն։
Պատճառները կարող են տարբեր լինել։ Հնարավոր է՝ վճարման էջը չափազանց երկար եք անավարտ թողել կամ ինտերնետային կապի ընդհատում է եղել։ Կարող են լինել նաև այլ պատճառներ: Նախ պատճառը պետք է պարզել բանկի հետ, և եթե բանկի կողմից ամեն բան կատարված է, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ ստուգելու համար, թե ինչը կարող է լինել պատճառը: Միևնույն ժամանակ փորձեք փոխել վճարման եղանակը:
HyBuys-ը ծառայության դիմաց միջնորդավճար չի գանձում։ Այնուամենայնիվ, Ձեզնից պահանջվում է վճարել առցանց խանութից ապրանքը մեր պահեստ առաքելու համար, եթե կա այդպիսի վճար, օր․՝ եթե գնում եք կատարում Zara-ից, և գնվածների մեջ կա նույնիսկ մեկ զեղչված ապրանք, պետք է վճարել 3,95 եվրո փոխադրման արժեք։
Չեղարկումը կապված է բազմաթիվ գործոնների հետ՝ կախված տվյալ խանութի վարած քաղաքականությունից: Ընդհանուր առմամբ կկարողանաք չեղարկել պատվերը, եթե ապրանքները դեռևս չեն ձևակերպվել HyBuys-ի կողմից, կամ եթե խանութը դեռ չի առաքել դրանք: Եթե չեղարկումը հնարավոր է, Դուք hետ կստանաք ողջ գումարը 5 աշխատանքային օրվա ընթացքում, և հետվճարի հաշվեկշիռը կվերահաշվարկվի:
Վերադարձը կախված է տվյալ խանութի վարած քաղաքականությունից: Եթե խանութն ընդունում է վերադարձ, ապա Դուք պետք է հոգաք Ձեր գտնվելու վայրից դեպի մեր պահեստ, այնուհետև դեպի խանութ վերադարձի առաքման ծախսը: Հաշվի առե՛ք, որ փաթեթը պետք է խանութ առաքվի վերադարձի համար տրված ժամանակի սահմաններում, ինչը յուրաքանչուր խանութի դեպքում կարող է տարբեր լինել:
HyBuys-ը չունի և չի պահեստավորում որևէ ապրանք: Մենք գնում ենք Ձեր նախընտրած ապրանքները և ուղիղ առաքում դեպի ՀՀ: Սա հնարավորություն է տալիս չպահեստավորել ապրանքները և առաջարկել Ձեզ հավելյալ 5% քեշբեք ամեն գնումից։
Դուք կտեղեկացվեք պատվերի կարգավիճակի մասին Ձեր հաշվում մուտքագրած էլեկտրոնային հասցեով կամ պարզապես մուտք գործեք "Իմ պատվերները" բաժին։
Առաքման տևոողության ու սակագների մասին տեղեկատվության համար այցելել այստեղ։
Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր օգտահաշիվ և անցնել կարգավորումների բաժին:
Այո, Ձեր անձնական տվյալները պաշտպանվում են գաղտնիության քաղաքականությամբ:
Մենք չենք համագործակցում այն խանութների հետ, որոնք ներգրավված են խարդախ գործարքների մեջ և չունեն վստահելի վճարման համակարգ։