NEW ADDRESS, CHARENTS STR. 66
Տարբեր տարածաշրջաններում ապրանքների գնային քաղաքականություն որոշելը կախված է տարբեր գործոններից: Տվյալ տարածաշրջանի բնակչության կենսակերպը, տնտեսական պայմանները և շուկայի դինամիկան մեծապես կարող են ազդել ապրանքի գնագոյացման վրա։
Ահա ևս մի քանի գործոններ, որոնցից նույնպես կախված է գնագոյացումը․
1․ Տեղական արտադրություն․ իսպանական շատ ընկերություններ իրենց արտադրությունները սկսում են այնպիսի երկրներում, որտեղ քիչ են արտադրական ու աշխատուժի ծախսերը։
2․Շուկայական մրցակցություն․ շուկայում մրցակցությունը նույնպես կարող է ազդել գների աճի կամ նվազման վրա։ Քանի որ իսպանական մանրածախ շուկայում մրցակցությունը բավականին ուժեղ է, բիզնեսները ստիպված են ընտրել ճկուն գնային քաղաքականության տարբերակը։
3․Տնտեսական պայմաններ․ երկրի տնտեսական վիճակը նույնպես ազդում է գնագոյացման վրա։
4․ Հարկեր և ներմուծման պարտավորություններ․ Իսպանիան առաջարկում է ավելի ցածր հարկեր ու ներմուծման պարտավորություններ հագուստի համար, որն էլ իր հերթին նպաստում է ցածր արժեքների գոյացմանը։
5․ Բրենդի ռազմավարություն․ տարբեր միջազգային բրենդներ որդեգրում են տարբեր գնային քաղաքականություն տարբեր շուկաների համար։ Նրանք գները հարմարեցնում են տեղական շուկայի պայմաններին, սպառողական վարքագծին և մրցակցային դաշտին։
6․ Սպառողական նախասիրություններ ու ակնկալիքներ․ սպառողների նախասիրություններն ու ակնկալիքները տարբեր շուկաներում տարբերվում են։
Քանի որ իսպանացի սպառողների համար ավելի կարևոր է ապրանքի գնի հասանելիությունը, այստեղ բրենդները նույնպես հարմարվել են այդ սկզբունքին։ 2022 թվականին լավագույն և մեծ շահույթ ունեցած խանութներն են shein.com, amazon.es, zalando.es, elcorteingles.es, և zara.com։ Սրանցից ամենախոշորը Shein-ն է 502մլն ԱՄՆ դոլար տարեկան եկամուտով, որին հաջորդում է Amazon.es-ը՝ 485 մլն ԱՄՆ դոլարով և Zalando.es-ը՝ 441մլն ԱՄՆ դոլարով
Համաձայն Eurostat-ի վերջին վիճակագրության՝ Իսպանիան հագուստ գնելու համար ամենաէժան եվրոպական երկիրն է համարվում։ Աշխարհում հագուստ արտադրող ամենամեծ ընկերությունը՝ Inditex-ը, որն ընդգրկում է բոլորիս հայտնի Zara, Pull&Bear, Oysho, Massimo Dutti, Stradivarius, Bershka բրենդները, ապրանքի վաճառքի գինը որոշում է տվյալ երկրի տնտեսական ցուցանիշներին համապատասխան։ Ընկերությունը հայտնի է իր հաճախորդամետ գնային քաղաքականությամբ։ Այն ստեղծում է նորաձևություն նրանց համար, ովքեր չեն կարող ֆինանսապես իրենց թույլ տալ օգտվել luxury ապրանքանիշներից։
Ըստ այլ տվյալների՝ Իսպանիայում ապրանքի գները 8%-ով ավելի ցածր են, քան եվրոպական այլ երկրներում։ Ցածր գները, ոճային բազմազանությունը, առկա և մշտապես թարմացվող մեծ տեսականին հենց այն հիմնական խթաններն են, որոնք ստիպում են շատերին գնումներ իրականացնել իսպանական խանութներից։
Իսպանիան գնումն իրականցնելու փորձառությունը նոր մակարդակի է հասցրել։ Այստեղ առաջնային դիրքում է գտնվում հենց Zara-ն, որի ամենամեծ խանութ-սրահը գտնվում է Մադրիդում։ Եթե դուք նախընտրում եք գնումներ իրականացնել luxury բրենդներից, ձեզ համար նույնպես Իսպանիան լավագույն ընտրությունն է, քանի որ նույնիսկ այս բրենդների իսպանական մասնաճյուղերից գնումները ավելի մատչելի են, քան եվրոպական այլ օնլայն խանութներում։
Fast Fashion ոլորտում այսօր Ինդիտեքսը ամենախոշոր արտադրողն է համարվում։ Այն ունի ավելի քան 93 երկրներում 7,200 խանութ-սրահներ։
Համաձայն AdvertisingGrow-ի վիճակագրության՝ Իսպանիան բավականին մատչելի է ճամփորդելու համար․ մոտ 120 եվրոյով հնարավոր է գտնել լավ պայմաններով կացարան կամ հյուրանոցային սենյակ։ Եվ զարմանալի չէ, որ մարդիկ Իսպանիայից վերադառնում են մեծ գնումներով։
Հայաստանում Իսպանիայից գնումների գլխավոր հովանավորը HyBuys ընկերությունն է, որի «Գնիր իմ փոխարեն+» ծառայության միջոցով տանը նստած կարող եք իրականացնել ձեր իսպանական գնումները։
Սակագին – 1կգ/3,000 դրամ Ժամկետ – 5-10 աշխ․ օր
Դե ի՜նչ, իսպանական մատչելի գնումների աշխարհն արդեն բաց է HyBuys-ի հետ։ Հայբայե՛ք, վայելե՛ք, խնայե՛ք։