Սեզոնային ակցիաներ․ ե՞րբ օգտվել ամենաբարձր զեղչերից

Գնումներ կատարելիս առաջնահերթ կարևորում ենք ժամանակը, հենց դա էլ հիմնական պատճառներից մեկն է, թե ինչու են այսօր այսքան արագ կյանք մտնում օնլայն գնումները։ Իմանալ, թե կոնկրետ երբ գնումներ կատարել, որ կարողանաք նաև խնայել կլորիկ գումար, կարող ենք համարել տաղանդ։ Կապ չունի, թե հմուտ գնումներ կատարող եք, թե առաջին անգամ եք այս ամենի մեջ։ Եկեք ոսումնասիրենք սեզոնային ակցիաների ժամանակացույցը և հասկանանք, որն է լավագույն ժամանակը գնումներ կատարելու ու խնայելու համար։

 

1. Ամանորյա զեղչեր (Հունվար)

Մանրածախ վաճառքով զբաղվող բիզնեսների համար այս շրջանը նման է կյանքի նոր փուլ թևակոխելուն։ Խանութները փորձում են ազատվել տոնական իրերից։

Լավագույն զեղչեր․ մարզասարքեր, ձմեռային հագուստ, տոնական դեկորացիաներ և էլեկտրոնիկա։

Խորհուրդ․ հենց այս շրջանում կարող եք ձեռք բերել մարզասրահի նոր բաժանորդագրություն, քանի որ հենց այս շրջանում են բիզնեսներն առաջարկում նոր տարվա լուծումներ։

 

2. Ձմեռային մաքրության ակցիաներ  (Փետրվար)

Փետրվարը լավագույն ժամանակն է գնելու ձմեռային հագուստ, քանի որ խանութները փորձում են տեղ հատկացնել գարնանային հավաքածուների համար։

Լավագույն առաջարկներ․ ձմեռային հագուստ, երկարաճիտ կոշիկներ և բացօթյա սարքեր։

Խորհուրդ․ հետևեք այս շրջանում մեծ զեղչերին, սա նաև լավագույն պահն է կատարել մեծածախ կամ մեծ քանակով գնումներ։

 

3. Գարնանային ակցիաներ (Մարտ - Ապրիլ)

Եղանակը տաքանում է, խանութներն էլ թարմացնում են ապրանքատեսականին՝ ազատվելով հնից։

Լավագույն առաջարկներ․ տան պարագաներ, վաղ գարնանային հագուստ և վերջին սեզոնային կոշիկներ։

Խորհուրդ․ ուշադի՛ր եղեք այգեգործական գործիքների ու բացօթյա կահույքի զեղչերին։

 

4. Հիշատակման օրվան նվիրված  (Մայիս)

Հիշատակման օրը ոչ պաշտոնապես մեկնարկում է ամառային մեծ զեղչերը։

Լավագույն առաջարկներ․ ներքնակներ, կենցաղային տեխնիկա և բացօթյա կահույք։

Խորհուրդ․ Նախքան գնում կատարելը, համեմատեք տարբեր խանութների գները, օր․՝ Idealo-ում։

 

5. Ամառային ակցիաներ (Հունիս - Օգոստոս)

Ամառը լավագույն ժամանակն է խնայելու։

Լավագույն առաջարկներ․ լողազգեստ, բացօթյա սարքավորումներ, ճամփորդական աքսեսուարներ։

Խորհուրդ․ հենց այս ամիսներին արդեն կարելի է փնտրել և գնել դպրոցական հագուստ և գրենական պիտույքներ և ոչ միայն։

 

6. «Վերադառնում ենք դպրոց» ակցիաներ (Օգոստոս - Սեպտեմբեր)

Ուշ ամառային ժամանակահատվածում արդեն կարելի է շահավետ գներով գնել դպրոցական հագուստ, գրենական պիտույքներ, գրքեր և այլն։

Լավագույն առաջարկ․ հագուստ, էլեկտրոնիկա և հանրակացարանային իրեր։ 


7. Աշխատանքի օրվան նվիրված ակցիաներ (Սեպտեմբեր)

Աշխատանքի օրվան նվիրված ակցիաներով սկսվում են աշնանային զեղչերը բոլոր խանութներում։

Լավագույն առաջարկներ․ կահույք, տեխնիկա և ամառային հագուստ։

 

8. Աշնանային ակցիաներ (Հոկտեմբեր)

Աշնան հետ զուգահեռ մանրածախ վաճառողները փորձում են ազատվել ամառային տեսականուց։

Լավագույն առաջարկներ․ բացօթյա տեխնիկա, այգեգործական գործիքներ, հագուստ։

Խորհուրդ․ եթե ցանկանում եք գնել հալոուինյան հագուստ, փորձեք անել դա հոկտեմբերի սկզբին։

 

9. Սև ուրբաթ և Կիբեռ երկուշաբթի (Նոյեմբեր)

Տարվա ամենասպասված ժամանակաշրջանն է, երբ բոլոր խանութները առաջարկում են տարվա ամենաբարձր զեղչերն ու ցածր գները։

Լավագույն առաջարկներ․ էլեկտրոնիկա, խաղալիքներ և տոնական նվերներ։

Խորհուրդ․ նախօրոք ցուցակագրե՛ք այն, ինչի կարիք ունեք և պետք է գնել։

 

10. Տոնական ակցիաներ (Դեկտեմբեր)

Դեկտեմբերին՝ նախատոնական թոհուբոհին, միշտ առաջարկվում են ցածր գներ ու բարձր զեղչեր։

Լավագույն առաջարկներ․ տոնական դեկորացիաներ, ձմեռային հագուստ և նվերների տարբերակներ։

 

Ընդհանուր խորհուրդներ

  • Գրանցվե՛ք էլեկտրոնային տեղեկագրերին․ խանութները հաճախ էքկլյուզիվ առաջարկների, զեղչերի մասին տեղեկացնում են էլեկտրոնային նամակով։
  • Համեմատե՛ք գները նախքան գնելը․ Idealo.de/es հիանալի հարթակ է տարբեր խանութներում գները համեմատելու համար։
  • Ցուցակագրե՛ք այն, ինչ պետք է գնել, որը կօգնի խուսափել ավելորդ ու  չպլանավորված գնումներից և խնայել։
  • Ստուգե՛ք վերադարձի քաղաքականությունը․ վստա՛հ եղեք, որ կա վերադարձի տարբերակ, քանի որ մեծ զեղչերի դեպքում երբեմն նման հնարավորություն չի լինում։

Լինելով տեղեկացված, թե երբ է նպատակահարմար գնումներ կատարել տարվա ընթացքում կօգնի Ձեզ խնայել և խուսափել իմպուլսային գնումներից։