NEW ADDRESS, CHARENTS STR. 66
Գերմանական խոշորագույն
ecommerce ընկերություն Zalando-ն տարվա սկզբին ներկայացրել է ռազմավարություն` հետհամաճարակային
իրավիճակում շուկայական դիրքը բարելավելու համար։
Ինչպես բոլոր ecommerce ընկերությունները, այնպես էլ Zalando-ն համաճարակի ժամանակ վաճառքներում ունեցան անհավանական աճ, սակայն հետհամաճարակային շրջանում զգացվեց վաճառքների տոկոսի զգալի նվազում, որն էլ ավելի էր ուժեղացնում մրցակցությունը ընկերությունների միջև։
Բեռլինում հիմնված բազմաբրենդային Zalando -ն, որտեղ կարելի է գտնել հագուստ, աքսեսուարներ, կոշիկ, 2008 թվականին հիմնադրումից սկսած արձանագրել է ֆենոմենալ աճ վաճառքներում։ Հենց այս տարիներին ավելացան ընկերության լոգիստիկ կենտրոնները, այն նպաստեց առաքումները ավելի արագ ու հարմար կազմակերպելուն։
Վերջերս կատարած հայտարարությունից
հետ ընկերության վաճառքները աճեցին 18,5%-ով և մարտի 13-ից սկսած այն կունենա 109 մլն
դոլարի ներդրում։ Ներկայում վաճառքները հայտարարության պահից աճել են շուրջ 14%-ով:
Այնուամենայնիվ, վերջին 12 ամիսների ընթացքում այն զգալիորեն նվազել է 40%-ով:
Ընկերությունը, հաշվի առնելով 2023 թվականին 1,1% հետընթացը, նշել է, որ մինչև 2028թ․ ակնկալում են 5% համախառն արդյունքի աճ, որը սահմանվում է որպես հիմնական ցուցանիշ բոլոր վաճառված ապրանքների արժեքը գնահատելու համար։
Ընկերությունը բացում
է B2B համագործակցության լոգիստիկ ցանց, նոր համակարգ և ծառայություն, որը պետք է օգնի
գործընկեր-խանութներին հեշտ իրականացնել վճարումները։
«Մեր նպատակն է վերադարձնել նախահամաճարակային ուժեղ դիրքը և շարունակել մարժայի ընդլայնումը, ինչպես նշված է ռազմավարության մեջ։ B2C սեգմենտում հաճախորդներին հասանելի կդարձնենք ավելի անհատականացված գնումների փորձառությունը, իսկ B2B-ում կաջակցենք գործընկեր խանութներին բարելավել լոգիստիկ ծառայությունը։», - ասել է գլխավոր գործադիր տնօրեն, Ռոբերտ Գենցը։
Ընկերությունը ձգտում
է բարելավել գնումների փորձառությունը՝ ընդլայնելով ապրանքային կատեգորիաները։
Դեկտեմբերին ընկերությունը
ներկայացրեց էքսկլյուզիվ գնումների տարբերակը այն ապրանքների համար, որոնք սովորաբար
արագ են սպառվում և ունեն մեծ պահանջարկ։ Բոլոր հաճախորդները կարող են ստանալ հրավեր
հավելվածում էքսկլյուզիվ ապրանքերը առաջինը ձեռք բերելու համար։
Zalando-ի իսպանական կամ գերմանական խանութներից կարող եք գնումներ կատարել HyBuys-ի «Գնիր իմ փոխարեն+»
ծառայության շնորհիվ և կուտակել քեշբեք ամեն գնումից։