Նոր հասցե, Չարենցի փ․ 66

Նոր ռազմավարություն Zalando օնլայն խանութում

Գերմանական խոշորագույն ecommerce ընկերություն Zalando-ն տարվա սկզբին ներկայացրել է ռազմավարություն` հետհամաճարակային իրավիճակում շուկայական դիրքը բարելավելու համար։

Ինչպես բոլոր ecommerce ընկերությունները, այնպես էլ Zalando-ն համաճարակի ժամանակ վաճառքներում ունեցան անհավանական աճ, սակայն հետհամաճարակային շրջանում զգացվեց վաճառքների տոկոսի զգալի նվազում, որն էլ ավելի էր ուժեղացնում մրցակցությունը ընկերությունների միջև։




Խոշորագույն օնլայն հարթակի ծնունդն ու զարգացումը

Բեռլինում հիմնված բազմաբրենդային Zalando -ն, որտեղ կարելի է գտնել հագուստ, աքսեսուարներ, կոշիկ, 2008 թվականին հիմնադրումից սկսած արձանագրել է ֆենոմենալ աճ վաճառքներում։ Հենց այս տարիներին ավելացան ընկերության լոգիստիկ կենտրոնները, այն նպաստեց առաքումները ավելի արագ ու հարմար կազմակերպելուն։




Վերջերս կատարած հայտարարությունից հետ ընկերության վաճառքները աճեցին 18,5%-ով և մարտի 13-ից սկսած այն կունենա 109 մլն դոլարի ներդրում։ Ներկայում վաճառքները հայտարարության պահից աճել են շուրջ 14%-ով: Այնուամենայնիվ, վերջին 12 ամիսների ընթացքում այն զգալիորեն նվազել է 40%-ով:

Ընկերությունը, հաշվի առնելով 2023 թվականին 1,1% հետընթացը, նշել է, որ մինչև 2028թ․ ակնկալում են 5% համախառն արդյունքի աճ, որը սահմանվում է որպես հիմնական ցուցանիշ բոլոր վաճառված ապրանքների արժեքը գնահատելու համար։



B2B համագործակցություն Zalando ընկերության հետ

Ընկերությունը բացում է B2B համագործակցության լոգիստիկ ցանց, նոր համակարգ և ծառայություն, որը պետք է օգնի գործընկեր-խանութներին հեշտ իրականացնել վճարումները։

«Մեր նպատակն է վերադարձնել նախահամաճարակային ուժեղ դիրքը և շարունակել մարժայի ընդլայնումը, ինչպես նշված է ռազմավարության մեջ։ B2C սեգմենտում հաճախորդներին հասանելի կդարձնենք ավելի անհատականացված գնումների փորձառությունը, իսկ B2B-ում կաջակցենք գործընկեր խանութներին բարելավել լոգիստիկ ծառայությունը։», -  ասել է գլխավոր գործադիր տնօրեն, Ռոբերտ Գենցը։




Ընկերությունը ձգտում է բարելավել գնումների փորձառությունը՝ ընդլայնելով ապրանքային կատեգորիաները։

Դեկտեմբերին ընկերությունը ներկայացրեց էքսկլյուզիվ գնումների տարբերակը այն ապրանքների համար, որոնք սովորաբար արագ են սպառվում և ունեն մեծ պահանջարկ։ Բոլոր հաճախորդները կարող են ստանալ հրավեր հավելվածում էքսկլյուզիվ ապրանքերը առաջինը ձեռք բերելու համար։

Zalando-ի իսպանական կամ գերմանական խանութներից կարող եք գնումներ կատարել HyBuys«Գնիր իմ փոխարեն+» ծառայության շնորհիվ և կուտակել քեշբեք ամեն գնումից։