NEW ADDRESS, CHARENTS STR. 66

Zara-ն առաջ է անցել H&M-ից և դարձել երկրորդ առաջատարը նորաձևության մեջ

Ըստ GlobalData կայքի տվյալների Zara-ն, առաջ անցնելով շվեդական հագուստ արտադրող ու վաճառող H&M-ից, Nike-ից հետո դարձել է երկրորդ խոշորագույն ընկերությունը թեթև արդյունաբերության մեջ։


2022թ.-ից Nike ընկերությունը շարունակում է մնալ առաջատար ոլորտում։ Սպորտային հագուստի ոլորտում շուկայում ունի 2,8% մասնաբաժին։


Nike-ը մեծմասամբ մեծ  հավաքեց իր գլխավոր մրցակիցներից Adidas-ի զգալի անկումից հետո, որը սկսվեց Yeezy ապրանքանիշի հետ համագործակցության դադարեցումից հետո և մինչ օրս Adidas-ը դեռևս ամբողջովին չի վերականգնվել մրցակցելու Puma-ի ու Nike-ի հետ։


2023թ․ Zara-ն կարողացավ առաջ անցնել H&M-ին և Nike-ից հետո զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ 2023թ․ մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում  համաշխարհային մակարդակով Zara-ի վաճառքները աճեցին 11,4%-ով։ Ըստ վերլուծաբանների՝ ընկերությունը կարող է 2024թ․ գերազանցել այս ցուցանիշը, մինչդեռ  H&M-ը գրանցել է հիասթափեցնող արդյունք։ Չնայած ենթադրվում էր, որ գնային կողմով H&M-ը ունի առավելություն հաշվի առնելով աճող գները, սակայն ընկերությունը բավականին զիջում էր դիզայնով, և այստեղ առավելություն ստացան Primark-ն ու Shein-ը։


2023թ․ վաճառքների մեծ մասնաբաժինը ստացել է Shein-ը, շահավետ գնային առաջակներին ու GeneraionZ-ին ճաշակի դիզայններով։


2021-2023թթ․ Primark-ն էր ստանում վաճաքների մեծ մասը։ Ըստ վերլուծաբանների՝  սրա պատճառը խանութների մեծացումն էր, ոչ թե օրգանիկ աճը, քանի որ ընկերությունը դիրքավորվեց նաև Արևելյան Եվրոպայում։


Սկզբում Primark-ը որդեգրել էր միայն ֆիզիկական լոկացիայում գործունեություն ծավալելու սկզբունքը, սակայն համաճարակի ժամանակ վնասներ կրելով, որդեգրեց «Գնիր օնլայն, վերցրու խանութից» բանաձևը կանացի հագուստի նոր տեսականու համար։


Ընդհանուր առմամբ, 2022-2027 թվականին եվրոպական շուկայում թեթև արդյունաբերւթյունը միտված է աճելու 3,6% -ով, տարեկան բերելով 576,3 մլրդ եվրո եկամուտ։


2023թ․օնլայն վաճառքները արդեն գրանցել են 3% աճ, որն մի փոքր ավելի քիչ էր, քան օֆֆլայնը։ Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ օնլայնը կգերազանցի ֆիզիկական խանութներին 2024 թվականին՝ առաջնորդվելով Արևելյան Եվրոպայի զարգացող շուկաներում առցանց գնումների հնարավորությունների զարգացմամբ և սպառողների համար հասանելիությամբ ու ընտրության բազմազանությամբ։