NEW ADDRESS, CHARENTS STR. 66
Իսպանիան համարվում է օնլայն շոփինգի համար լավագույն երկիրը։ Այստեղ է գտնվում
հանրահայտ Ինդիտեքսի արտադրությունը, որտեղ
ստեղծվել են մեզ հայտնի ապրանքանիշները։
Inditex Group-ը աշխարհի խոշորագույն fast fashion ընկերությունն է։ Սկսելով Zara-ից՝ ընկերությունը մեծ ճանաչում է ձեռք բերել 1988 թվականից։ Ընկերությունը ներգրավված է դիզայն-արտադրությունից մինչև վաճառք փուլերում։ Հիմնադիր Ամանթիո Օրտեգան 1963 թվականից աշխատել է վերնաշապիկների արտադրությունում որպես դերձակ։ Առաջին խանութը բացվել է Կոռունայում, և դա հենց Zara-ն էր։ Ընկերությունը որդեգրել էր ռազմավարություն արտադրել հագուստ, որն էժան է ու հասանելի մեծամասնության համար։ Պորտուգալիայում բացումից հետո հաջորդել է լայնամասշտաբ միջազգային ճանաչումը, և բացվեցին խանութներ Փարիզում ու Նյու Յորքում։
1․ Zara
Zara-ն հիմնադրվել է 1975 թվականին Իսպանիայում։ Zara-ն է առաջին անգամ ներկայացրել
արագ նորաձևության գաղափարը, հասանելի դարձնելով նորաձև հագնվելը բոլորի համար։ Խանութի
կողմից որդեգրած ռազմավարությունը վիրուսային
տարածվեց Իսպանիայի և հետագայում ամբողջ աշխարհում։ Zara-ն առաջնորդվում է պարզության,
ֆունկցիոնալության, գեղեցկության և երկարատև կայունության սկզբունքներով։
2. Bershka
Հիմնադրվել է 1998 թվականին արագ նորաձևության կոնցեպտի ներքո արտադրված հենց երիտասարդների համար։ Այստեղ մեծ շեշտադրում է արվում նաև խանութների մոդեռն, ժամանակակից ինտերիերին: Խանութը հայտնի է ուրբան ու ավանտ-գարդ ոճով,որն էլ հեշտ ադապտացվում է նոր դիզայներական միտումներին։ Բրենդը ստեղծվել է բավարարելու երիտասարդների պահանջները նորաձևության մեջ։
3. Stradivarius
Բրենդի լսարանը երիտասարդ աղջիկներն են։ Այն ներկայացնում է նոր, դինամիկ ու մոդեռն ոճ։ Հիմնադրվել է 1994 թվականին Բարսելոնայում կատալոնացի ձեռնարկատեր ընտանիքներից մեկի կողմից։ Հետագայում այն սեփականաշնորհվել է Ինդիտեքս գրուպի կողմից։ Խանութում գերակշռում է մինիմալիստական ոճն ու բեժը, սպիտակը և մոխրագույնը։ Հիմնական նպատակն է նորաձև հագցնել կանանց ու աղջիկներին, հետևաբար զանգվածային արտադրություն չունեն, այսինքն՝ ապրանքների հասանելիությունը սահմանափակ է։ 2022 թվականին իսպանական Stradivarius խանութ-սրահները տարեկան ունեցել են €1.243 մլրդ եկամուտ։ Հայտնի բրենդը փառքի ճանապարհին ունեցել է նաև բազում ձախողումներ։ Օրինակ, 2017 թ․ որոշվում է արտադրել տղամարդկանց համար հագուստ, սակայն արդեն 2018 թվականին եկամուտի ու վաճառքների կրճատման պատճառով այն փակեցին, և ապրանքանիշը շարունակեց բոլոր ջանքերը կենտրոնացնել կանանց սեգմենտի վրա, ինչպես և առաջ։
4. Oysho
Oysho-ն նույնպես Ինդիտեքս
Գրուպի բրենդներից մեկն է։ Այն նորաձևության ոլորտում կենտրոնացած է սպորտային նորարական
լուծումների մեջ։ Ինդիտեքս ընտանիքին միացել է 2001 թվականին։ Oysho-ի ավելի քան
600 խանութ-սրահներում կարելի է գտնել ներքնահագուստ, գիշերանոցներ, սպորտային հագուստ,
աքսեսուարներ և կոշիկ։ Յուրաքանչյուր նորարություն, որ բրենդը ձեռնարկում է, միտված
է բարելավելու մարդկանց առօրյա կյանքի որակը։
5. Massimo Dutti
Ինդիտեքս ընտանիքին պատկանող Massimo Dutti բրենդը հիմնադրվել է Արմանդո Լոզայքի կողմից 1985 թվականին Բարսելոնա քաղաքում սկզբնապես որպես տղամարդկանց հագուստ արտադրող ու վաճառող, իսկ 1995 թվականից արդեն նաև կանանց համար։ Բրենդն աշխարհին հայտնի է էլեգանտ ու ժամանակակից համադրությամբ։ Massimo Dutti-ն ապրանքանիշն է, այլ ոչ թե դիզայների անունը։ Բրենդը նպատակ ունի ներկայացնել բնական էլեգանտության համատեղելիությունը ուրբան ու կոսմոպոլիտան ոճերի հետ։ Առաքելությունն է ժողովրդավարացնել բարձր նորաձևությունը ավելի մատչելի տարբերակներով, որոնք նույնպես ունեն լյուքս տեսք։
6. Pull&Bear
Pull&Bear ապրանքանիշը ստեղծվել է շուկայական խորը ուսումնասիրության ու սեգմենտավորման
արդյունքում։ Հասարակությունը պահանջում էր ավելի առօրյա ու կիրառելի դիզայն ու ոճ։
Այն առաջարկում է նորաձևություն, որը համապատասխանում է միջազգային թրենդներին և երեք
հիմնական պայմաններին․ ոճ, գին ու որակ։
Վերոնշյալ բոլոր բրենդներից կարող եք ավելի շահավետ արժեքներով գնումներ կատարել
հենց Իսպանիայից, քանի որ հենց Իսպանիան է Ձեր մատչելի գնումների հիմնական կենտրոնը։
Հայբայեք, խնայեք ու վայելեք։