Նոր հասցե, Չարենցի փ․ 66

Ինչպես օգտվել Idealo –ից

Իդեալոն գները համեմատելու գերմանական կայք է, որը հիմնադրվել է 2000թ․։ Կենտրոնը գտնվում է Բեռլինում։ Այն թույլ է տալիս իր օգտատերերին համեմատել հարյուրավոր օնլայն խանութների գներ։

Հատուկ պիքսելների ու կարգավորումների շնորհիվ տարբեր բիզնեսներ կարողանում են գրավել նոր հաճախորդների և ապահովել ակտիվ հոսք դեպի իրենց կայք։

Իդեալոյում ապրանքները ցուցակագրվում են ամենամատչելից մինչև ամենաթանկ։ Այստեղ կարելի է գտնել ցանկացած կատեգորիայի բրենդ ու ապրանք։ Այն գործում է եվրոպական գրեթե բոլոր երկրներում։




Բազմաթիվ կայքեր այցելելու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է մուտքագրել ապրանքի մոդելը կամ անվանումը որոնման դաշտում, և իդեալոն կառաջարկի բոլոր հնարավոր տարբերակները բոլոր կայքերից, ձեզ մնում է միայն հասկանալ՝ որ արժեքն է ավելի հասանելի և անցում կատարել տվյալ կայք։

Օնլայն առևտրում Իդեալոն գնային էքսպերտն է ամսական մոտ 76 մլն օգտատերերով։

Այստեղ գրանցվել  պարտադիր չէ։




Idealօ-ն հնարավորություն է տալիս ծանոթանալ տարբեր օնլայն խանութների կողմից տեղադրված առաջարկն երին ու ապրանքատեսականուն։ Իդեալոն հնարավորություն է տալիս խնայել ժամանակ ու գումար՝ ընտրելով այն ապրանքը, որը հաարմար է ձեր ֆինանսական կարողությանն ու նախասիրություններին։

Իդեալոյի հետ օնլայն գնումները թևակոխում են նոր մակարդակ։

Օրինակ, եթե ցանկանում եք ձեռք բերել նոր ու որակյալ փոշեկուլ, բայց չգիտեք, թե որ օնլայն խանութից օգտվել։ Իդեալոյի որոնման դաշտում ուղղակի մուտքագրելով «փոշեկուլ» , կտեսնեք տարբեր կայքերից բավականին հետաքրքիր առաջարկներ։

Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի հեշտացնենք օնլայն գնուների ձեր փորձառությունը։