NEW ADDRESS, CHARENTS STR. 66
Իսպանիան ամենասպասված
ուղղություններից մեկն էր, որն արդեն հասցրել է գրավել շատերի սրտերը իր չափազանց մատչելիության
շնորհիվ։
Այստեղ են ծնունդ առել բոլորիս հայտնի բրենդները Mango, Zara, Stradvarius, Pull&Bear, Massimo Dutti: Նրանց բոլորի գլխամասային գրասենյակները հենց գտնվում են Իսպանիայում։ Բացի հայտնի բրենդներից, իսպանական շուկան մեզ է ներկայացնում բազում այլ օնլայն խանութներ, որոնց մասին, վստահ ենք, չգիտեիք և որոնք ունեն որակյալ տեսականի ու մատչելի գներ։
1․ El Cortes
Ingles
Գտնվում է Մադրիդում և համարվում է եվրոպական ամենախոշոր հանրախանութային ցանցը, իսկ համաշխարհային մակարդակով զբաղեցնում է երրորդը տեղը։ 1998 թվականից սկսած դարձել է հանրախանութների միջազգային ասոցիացիայի անդամ։ Խանութ-սրահներում կարելի է գտնել ամեն ինչ՝ կահույքից մինչև հագուստ և այլն։
2. Lefties
Lefties-ը իսպանական, ինչպես նաև միջազգային մակարդակում ամենաշահավետ խանութներից մեկն է։ Այստեղ կարելի է գտնել նորաձև հագուստ, կոշիկ, զարդեր, պայուսակներ ավելի ցածր գներով, քան այլ բրենդների դեպքում։ Բացահայտեք օնլայն գնումների նոր հարթակ HyBuys-ի հետ։
3. Boboli.es
Մանկական հագուստի ընտրությունը ամենաբարդն է, ցանկանում ենք ընտրել ամենաորակյալը փափուկը, դիմացկունն ու հիպոալերգիկը։ Այս հարցում ձեզ կօգնի boboli.es կայքը։ Այստեղ 25,000 դրամից ավել գնումների դեպքում առաքումը դեպի մեր իսպանական պահեստ անվճար է։ Գործում է նաև անվճար վերադարձի ծառայությունը։
3. Ecoalf.com
Սիրո՞ւմ եք անդադար թարմացնել զգեստապահարանը, ուրեմն առաջարկում ենք դիտարկել նաև այս օնլայն խանութը։ Ներկայացված է տղամարդու ու կանանց հագուստի, կոշիների և աքսեսուարների մեծ տեսականի՝ համապատասխան բոլորի նախասիրություններին ու ճաշակին։ Առաքումը դեպի մեր պահեստ իրականացվում է 24/48 ժամում և անվճար է 63,000 դրամ և ավել գնումների դեպքում։
4. Bimbaylola.com
Այս օնլայն խանութը շեշտը դրել է ստեղծել ու վաճառել հագուստ կանանց համար հասանելի արժեքներով, քանի որ բոլոր կանայք են արժանի հագնվելու գեղեցիկ ու կոկիկ և լինելու ավելի խնամված։ Այն ունի 200-ից ավել խանութ-սրահներ 40-ից ավել երկրներում։
5. Hispanitas.com
Իսպանական մյուս հայտնի օնլայն խանութը hispanita.com-ն է, որտեղ հատկապես համապատասխան հագուստ, կոշիկ կարող են գտնել ռետրո ոճի սիրահարները։ Միանալով խանութի The Affinity club-ին` դուք հնարավորություն կունենաք կուտակել յուրաքանչյուր գնումից 5% , որը կարող եք օգտագործել հաջորդ գնման ժամանակ, կստանաք անհատական հավելյալ զեղչ Ձեր ծննդյան օրվան նվիրված, կլինեք առաջինը էքկլյուզիվ առաջարկների մասին իմանալու համար, և կունենաք վերադարձի կամ փոխանակման համար 30 օր։
6. Es.boohoo.com
Փնտրո՞ւմ եք գարնանային ոճային զգեստներ հատուկ առիթի համար։ Առաջարկում ենք դիտարկել իսպանական es.boohoo.com օնլայն խանութը։ Այստեղ կարող եք գտնել տարբեր ոճերի, ճաշակների, գույների ու դիզայնով զգեստներ։ Յուրաքանչյուրն այս կայքում կգտնի իրեն համապատասխանը։
7. Luisaviaroma.com
Եթե նախընտրում եք օգտվել միայն դիզայներական տներից, կարող եք հայտնիների շարքին ավելացնել նաև Luisa Via Roma-ն։ Այն հարթակ է, որտեղ միանգամից մեկ տանիքի տակ կարող եք գտնել հայտնի լյուքս բրենդները։
8. Druni.es
Արդեն հնարավոր է պատվիրել խնամքի ու դիմարհարդարման պարագաներ Իսպանիայից։ Ավելի մատչելի, քան այլ եվրոպական երկրներում։ Խնամված լինելը հասանելի հաճույք է բոլորի համար։
9. Primor
Clinique, Este Lauder, Armani բրենդների մեծ երկրպագո՞ւ եք։ Առաջարկում ենք օգտվել սիրելի բրենդների ապրանքատեսականուց Primor օնլայն խանութից, որտեղ ավելի մատչելի են, քան օրիգինալ բրենդի կայքում։ Առաքումը դեպի մեր իսպանական պահեստ անվճար է, եթե գնումը գերազանցի 10,500 դրամը։
10. Zippyonline
Մանկական հագուստի ամենամեծ տեսականին Zippyonline իսպանական օնլայն խանութում է։
11. 24segons.es
Եթե ցանկանում եք գնել սպորտային հագուստ ու կոշիկ, առաջարկում ենք դիտարկել այս օնլայն խանութը։ Ամենահետաքրքիր դիզայնով ու գույներով սպորտային կոշիկները կարելի է գտնել այստեղ։
12. Rituals.com
Եթե ձեզ համար կարևոր է մարմնի խնամքի միջոցների որակը, ապա խորհուրդ ենք տալիս օգտվել Rituals կայքից։ Այստեղ կարելի է գտնել մարմնի խնամքի պարագաներ, որոնք աչքի են ընկնում հենց իրենց որակով ու օգտակարությամբ։
13. Ritaros.com
Ուրբան ոճի սիրահարներին խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Ritaros.com օնլայն խանութը։
14. Habitium
Իսպանիայից նաև հնարավոր է գնել կահույք, սանտեխնիկա և նմանատիպ այլ պարագաներ, իսկ մատչելի տարբերակով հենց Habitium.com կայքից։
Ունե՞ք արդեն սիրված
իսպանական խանութ։ Մնացած իսպանական խանութներին ծանոթանալու համար սեղմել այստեղ։