NEW ADDRESS, CHARENTS STR. 66

Ինչպես գնել կոսմետիկա Գերմանիայից և ստանալ անվճար առաքումով

Flaconi օնլայն մարքեթփլեյսը առաջատար օնլայն հարթակներից է Գերմանիայում, Ավստրիայում ու Լեհաստանում ավելի քան 3 մլն ակտիվ օգտատերերով։

Օնլայն խանութի պորտֆոլիոն ներառում է 1000-ից ավել ազգային և միջազգային բրենդներ ու 50,000 անուն ապրանք։  Բյուջետայինից մինչև  պրեմիում դասի ապրանքներ, Ֆլակոնին ունի առաջարկ բոլորի համար։ Այստեղ կգտնեք օծանելիք, մարմնի ու մազերի խնամքի միջոցներ, դիմահարդարման միջոցներ, վարսահարդարիչներ,աքսեսուարներ և այլն առօրյա և երեկոյան շլացուցիչ տեսք ապահովելու համար։

Կայքից կատարված գնումները մեր գերմանական պահեստ են հասնում 2 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ այ դեպի Հայաստան՝ 7-13 աշխատանքային օրվա ընթացքում։

Սովորաբար, որպես նվեր, յուրաքանչյուր գնման հետ օնլայն խանութը նվիրում է ևս երկու խնամքի կամ դիմահարդարման միջոց։ Որպես գնորդ, Դուք պաշտպանված եք , կայքում ներկայացված են միայն օրիգինալ ապրանքներ ու ունեք 120 օրվա վերադարձի հնարավորություն։

Եթե կատարեք գնում ֆլակոնի կայքից և ձեր գնումը գերազանցի 30,000 դրամը, առաքումը գերմանական պահեստից Հայաստան կլինի անվճար։

HyBuys-ում գնում կատարելը շատ հեշտ է։ Անհրաժեշտ է պատճենել ապրանքի հղումը, տեղադրել Buyforme էջում, լրացնել տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասներ և անցնել վճարման։

Ֆլակոնին հնարավորություն է տալիս բոլորին լինել գեղեցիկ ու խնամված․ չէ որ բոլորն են արժանի։