Իտալիայից գործում է միայն «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։
Օնլայն գնումներն իսկապես հարմար են, բայց երբեմն ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։ Եթե ձեր պատվերը չի հասել կամ հասել է վնասված վիճակում, մի մտահոգվեք։ Ահա պարզ քայլերով ուղեցույց, որը կօգնի արագ լուծել խնդիրը և ստանալ փոխհատուցում կամ նոր ապրանք։
Մինչև ենթադրելն, որ ձեր ապրանքը կորել է, ստուգեք պատվերի կարգավիճակը։ Փնտրեք բեռնակրման համարը՝ օնլայն խանութի կողմից Ձեզ ուղարկված հաստատման նամակում։ Հնարավոր է՝ ուշացումը պայմանավորված է մաքսային կամ փոխադրողի խնդիրներով։ Եթե նշված է՝ «ճանապարհին է», սպասեք ևս մի քանի օր։
Եթե պատվերը երկար ժամանակ է չի շարժվում կամ նշված է «մատակարարվել է», բայց դուք այն չեք ստացել, դիմեք օնլայն խանութի աջակցման կենտրոնին, սովորաբար ակնթարթորեն պաատսխանում են։ Պատրաստ եղեք տրամադրել՝
Պատվերի համարը
Բեռնակրման համարը
Վնասված ապրանքի լուսանկարներ
Շատ հարթակներ ունեն գնորդի պաշտպանության քաղաքականություն, սկզբում ծանոթացեք դրանց, որպեսզի կարողանաք ավելի ճիշտ լուծում գտնել։
Եթե ապրանքը հասել է վնասված՝ լուսանկարեք՝
Փաթեթավորումը (ներքին և արտաքին)
Առաքման պիտակը
Վնասված ապրանքը
Այս լուսանկարները կարևոր են վերադարձի կամ փոխհատուցման հարցում։
Շատ կայքեր առաջարկում են հետևյալ տարբերակները՝
Ամբողջական փոխհատուցում
Նոր ապրանք՝ անվճար
Վերադարձի պիտակ՝ ապրանքը հետ ուղարկելու համար
Համոզվեք, որ խնդիրը լուծում եք վերադարձի ժամկետում (հաճախ 14-30 օր հետո առաքումից)։
Խնդիրը լուծելուց հետո թողեք անկեղծ կարծիք։ Նշեք՝ արդյոք վաճառողը արձագանքեց, ինչպես լուծվեց հարցը։ Դա կօգնի նաև այլ գնորդներին։
Խորհուրդներ
Միշտ պահեք գնումների հաստատումների վերաբերյալ էլեկտրոնային նամակները։
Կատարեք գնումներ միայն վստահելի կայքերից։
Մինչ պատվեր կատարելը՝ ծանոթացեք վերադարձի քաղաքականությանը։