NEW ADDRESS, CHARENTS STR. 66

Կոսմետիկա Իսպանիայից

Իսպանիան հայտնի է հարուստ մշակույթով, որը նաև աչքի է ընկնում գեղեցկության ոլորտում զանազան նորամուծություններով։ Իսպանացի սպառողը մեծ ուշադրություն է դարձնում անձի ինքնաարտահայտմանը։


Իսպանական խնամքի բրենդներն օգտագործում են այնպիսի օրգանական նյութեր, ինչպիսիք են ալոեվերան, ձիթապտղի յուղը, բուսական էքստրակտները, որոնք էլ ստանում են երկրի հարուստ ֆլորայից։


Իսպանացիները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում մազերի խնամքին։ Մազերի արդյունավետ խնամքի համար իսպանական բրենդները հիմնվում են հետևյալ նյութերի վրա․ կերատին, արգանի և բուսական տարբեր յուղեր, որոնք նպաստում են մազերի աճին ու փայլին։ Իսպանուհիները սիրում են օգտագործել գունավոր դիմահարդարման միջոցներ ավելի արտահայտիչ դարձնելով իրենց արտաքինը։


 Սուր բույրով օծանելիքը հատուկ տեղ է զբաղեցնում իսպանացիների կյանքում։ Իսպանական բրենդները խնամքի միջոցներ ստեղծելիս ոգեշնչվում են մեծամասամբ միջերկրյան բուսական աշխարհից, որոնք պարունակում են բազմազան սնուցող և անտիօքսիդ հատկություններ։  Իսպանական հայտնի բրենդներից են Natura Bisse, MartiDerm, SesdermaBella Aurora,Isdin, Casmara,Mesoestetic,Nuggela&Sule,Instituto Espanol,Alqvimia,Babaria,Natural Honey,Mi Rebotica,Babe,Germinal, Cosmebio:


Իսպանական կոսմետիկայի շուկան վերջին տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ մոտ 3,2 միլիարդի եկամտով, և դեռ ակնկալվում է, որ 2024 – 2032 թթ․ այս ցուցանիշը կաճի 3.1% -ով, հասնելով 4,92 միլիարդ դոլարի։


Շուկայական դինամիկան

Դիմահարդարման ու խնամքի միջոցների օգտագործման գիտակցվածության մակարդակի բարձրացում․ Իսպանիայում վերջերս շատ է կարևորվում սպառողների մոտ խնամքի ու դիմահարդարման պարագաների մասին իրազեկվածության բարձրացման հանգամանքը։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա իր կողմից օգտագործվելիք խնամքի միջոցի բաղադրիչների պարունակությունը և ինչ նպատակի է այն ծառայելու, որոնք են դրա հետևանքները։


Ապրանքային նորարարություն ու բազմազանություն․ ապրանքատեսականու շարունակական թարմացումներն ու մեծ տեսականին մշտապես փորձում են համապատասխանացնել հաճախորդների կարիքներին ու պահանջներին։


Թրենդներ, որոնք ձևավորում են իսպանական կոսմետիկայի շուկան


Խնամքի կայուն միջոցներ․ նկատելի է աճ էկո և օրգանիկ խնամքի միջոոցների պահանջի հանդեպ՝ կոչ անելով լինել օգտագործման մեջ պատասխանատու։


Թվային փոխակերպում․ ապրանքների բացահայտման համար թվաին հարթակների ինտեգրումը,օնլայն գնումները և խորհրդատվությունները ձևավորում են սպառողական յուրահատուկ փորձ կոսմետիկայի շուկայում։


Շուկայական դիրքավորում

Այսօր մարմնի խնամքի առողջությունը լայնամասշտաբ քարոզվում է, և սա իհարկե անմասն չէր կարող մնալ նաև իսպանական շուկայից։

Դիմահարդաման պարագաներն ու օծանելիքը նույնպես շուկայում չեն զիջում վերջինին համապատասխանելով ժամանակի թրենդներին։