Իտալիայից գործում է միայն «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։

Եվրոպական լավագույն խանութները՝ դպրոցական գնումների համար

Դպրոց վերադարձը սովորական սեզոն չէ․ այն նոր սկիզբ է։ Անկախ նրանից՝ դպրոցականի համար եք գնումներ կատարում, թե ուսանողի, պետք է ամեն ինչ՝ որակյալ, հարմար ու ժամանակին։ 

Ձեզ ենք ներկայացնում այն օնլայն խանութների ցանկը, որտեղից կարող եք գնել դպրոցական անհրաժեշտ բոլոր պարագաները, և որոնցից գնում կատարելը հնարավոր է HyBuys-ի միջոցով։

Amazon.de / Amazon.co.uk

Իդեալական է գրենական պիտույքների, պայուսակների, գրքերի, տեխնիկայի ձեռքբերման համար։

Ամազոնը համարվում է համընդհանուր հարթակ՝ դպրոցական անհրաժեշտ բոլոր իրերի համար։ HyBuys-ի միջոցով Դուք կարող եք հեշտությամբ պատվիրել ու ստանալ այն ամենը, ինչ սովորաբար հնարավոր չէր ուղղակիորեն ձեռք բերել Հայաստանում։

Ryman (Մեծ Բրիտանիա)

Իդեալական է բարձրորակ գրենական պարագաների, տպիչ սարքերի, թղթի ձեռքբերման համար։

Հատուկ ուսանողների և աշակերտների համար՝ լայն տեսականի գրիչների, նոթատետրերի, մարկերների, գրաֆիկ պլանավորողների և այլ կարևոր պարագաների։

Zalando

Իդեալական է սպորտային կոշիկների, ուսապարկերի, դպրոցական հագուստի ձեռքբերման համար։

Եթե ցանկանում եք համատեղել հարմարավետությունն ու ոճը, ապա Zalando-ն լավագույն ընտրությունն է՝ Nike, Adidas, Puma և այլ բրենդների ժամանակակից մոդելներով։

H&M Europe / Next (UK) / C&A

Իդեալական է դպրոցական համազգեստների, տաք հագուստի, բազային հագուստների ձեռքբերման համար։


Այս խանութներում կգտնեք բարձրորակ և մատչելի հագուստ՝ նախադպրոցականից մինչև ուսանողական տարիք։

MediaMarkt / Saturn (Գերմանիա)

Իդեալական է նոթբուքերի, պլանշետների, աքսեսուարների ձեռքբերման համար։
Ուսանողների համար այս խանութները առաջարկում են նորագույն տեխնիկա՝ լավագույն գներով։

WHSmith (UK) / Thalia.de (Գերմանիա)


Այս խանութներում կգտնեք մասնագիտացված կրթական նյութեր՝ դպրոցականից մինչև ակադեմիական մակարդակ։

IKEA Europe

Հեշտ կազմակերպվածության և արդյունավետ ուսման համար անհրաժեշտ ամեն ինչ՝ սկսած լանչբոքսերից մինչև գրասենյակային աթոռներ։

Ինչու՞ ընտրել HyBuys-ին

  • Գնումներ կատարում եք եվրոպական վստահելի խանութներից

  • Օգտվում եք HyBuys-ի տրամադրած հասցեից

  • Մենք ընդունում ենք Ձեր գնումները և տեղափոխում Հայաստան

  • Դուք ստանում եք Ձեր ծանրոցը՝ առանց հավելավճարերի