Իտալիայից գործում է միայն «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը։

Բացահայտեք անգլիական outlet խանութները

Մեծ Բրիտանիայում գործում են բազմաթիվ outlet խանութներ, որտեղ կարող եք գտնել Nike, Adidas, Calvin Klein, Puma, Levi’s, Michael Kors և այլ բրենդների ապրանքներ՝ մինչև 70% զեղչով։ Այս խանութները հիմնականում վաճառում են նախորդ սեզոնի, ավելորդ կամ փոքր դեֆեկտով ապրանքներ՝ սակայն ամբողջովին նոր և որակյալ։

Սակայն շատ հաճախ այս outlet խանութները իրականացնում են միայն Մեծ Բրիտանիայի սահմանների ներսում։ Իսկ ի՞նչ անել, եթե ապրում եք Հայաստանում։ Պարզ պատասխան՝ օգտվել HyBuys-ի Մեծ Բրիտանիայի պահեստից։

 Ի՞նչ է outlet խանութը

Outletխանութներն այն հարթակներն են, որոնք զբաղվում են բացառապես զեղչված ապրանքների վաճառքով։ Ապրանքները կարող են լինել նոր, բայց ոչ ընթացիկ սեզոնից, կամ ունենալ աննշան փաթեթավորման խնդիրներ։

Հայտնի UK outlet կայքերից մի քանիսը՝

  • MandM Direct – սպորտային հագուստ և կոշիկներ

  • BrandAlley – դիզայներական հագուստ

  • The Outnet – լյուքս բրենդներ զեղչով

  • Sports Direct Clearance – սպորտային հանդերձանք

  • Zalando Lounge UK – ֆլեշ-վաճառքներ

Ինչպե՞ս կարող եք օգտվել այս հնարավորությունից

HyBuys-ն առաջարկում է Անգլիայում պահեստային հասցե, որը թույլ է տալիս գնել ցանկացած outlet խանութից և ստանալ ապրանքները Հայաստանում։

 1. Ընտրեք outlet կայքը և ապրանքները

Անցեք ցանկալի կայքը, ավելացրեք ապրանքները զամբյուղում։

 2. Օգտագործեք HyBuys-ի անգլիական  պահեստի հասցեն

Գրանցվելով hybuys.com կայքում՝ դուք կստանաք Մեծ Բրիտանիայում ձեր անձնական հասցեն։ Այդ հասցեն մուտքագրեք պատվերի ընթացքում։

 3. Ստացեք Հայաստանում

Երբ ձեր ապրանքները հասնեն HyBuys-ի անգլիական պահեստ, ձեզ այդ մասին կտեղեկացնեն։ Դուք կկարողանաք ընտրել վերափաթեթավորում կամ միավորել մի քանի պատվեր, վճարել միջազգային առաքման արժեքը և ստանալ ծանրոցները Հայաստանում՝ ապահով և հետևելի։

 Ինչու՞ ընտրել HyBuys-ի անգլիական պահեստը

  • Ուղիղ մուտք բոլոր outlet առաջարկներին

  • Անվտանգ և վերահսկվող առաքում դեպի Հայաստան

  • Մեծ զեղչեր՝ առանց միջնորդների

  • Հնարավորություն նաև պատվիրել Գերմանիայից և Իսպանիայից՝ օգտագործելով HyBuys-ի այլ պահեստների հասցեները

  • Արագ և մատչելի  ծառայություն

 Ինչ ապրանքներ կարող եք գտնել

  • Nike Air Max մարզակոշիկներ՝ £49 փոխարեն £119

  • Levi's ջինսեր՝ £25

  • Michael Kors պայուսակներ՝ մինչև 60% զեղչով

  • Adidas սպորտային հագուստ՝ կիսով չափ գնով

  • Քոսմետիկա և skincare փաթեթներ՝ outlet առաջարկներով

Outlet խանութները շահավետ գնումների լավագույն տարբերակներից են։ Իսկ հիմա, HyBuys-ի անգլիական պահեստի շնորհիվ՝ այդ զեղչված ապրանքներն արդեն հասանելի են նաև Հայաստանում։ Մի՛ վճարեք ավելին տեղական խանութներում կամ մի՛ հրաժարվեք ձեր սիրելի բրենդներից, պատվիրե՛ք Անգլիայից և ստացե՛ք արագ։